Հոդված 1. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, ներառյալ՝ փաստաթղթեր տալու» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Անձը հաստատող փաստաթղթի մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում