Հոդված 1. ««Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «տեղեկանք» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վկայական» բառով, բացառությամբ Օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 3-րդ հոդվածի տասնհինգերորդ պարբերության, Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածի 4-րդ մասի եւ Օրենքի 18-րդ հոդվածով շարադրվող 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածով շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի տասնչորսերորդ պարբերությունից հանել «կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը «ստանալու» բառից հետո լրացնել «վարչական վարույթ իրականացնելու» բառերով.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն եւ նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող վկայական տալու վարչական վարույթ իրականացնելու եւ կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաեւ առցանց:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածով շարադրվող 14-րդ հոդվածի 3-րդ մասում «, ներառյալ՝» բառը փոխարինել «եւ» բառով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածով շարադրվող 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «կացության քարտ տրամադրելը,» բառերը.
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը: