Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը, 30.1-ին, 30.2-րդ, 30.3-րդ եւ 30.4-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն,» բառերը:
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում տրամադրում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ունեցող անձին՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Անձը հաստատող փաստաթղթի մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում