Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13431-27.04.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հանրային ծառայության ստաժը ներառում է նաեւ պետական եւ համայնքային պաշտոններում աշխատանքը, սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով փորձնակ ներգրավված ժամանակահատվածները:

3. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով փորձնակ ներգրավված անձանց հանրային ծառայության ստաժի հետ կապված կարգավորումը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: