Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-427-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով լրացվող 169.35-րդ հոդվածի
1) վերնագրում «ծառայությունների» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեության» բառերը.
2) 1-ին մասում «կողմից» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ անկախ կյանքի կենտրոնի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով լրացվող 169.36-րդ հոդվածի
1) վերնագրում «մատուցելը» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեություն իրականացնելը» բառերը.
2) 1-ին մասում «առանց» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցելն» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 14-ից: