Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13391-22.04.2026-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառերը փոխարինել ««Սոցիալական սատարողների համար նախատեսված»» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: «Սոցիալական սատարողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացներն ավարտած լինելու պահանջը գործում է «Սոցիալական սատարողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո: Պետական լիազոր մարմնի կողմից «Սոցիալական սատարողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելուց հետո գործող աշխատանքային պայմանագրով աշխատող սոցիալական սատարողները՝  պարտավոր են համապատասխան հատուկ ուսուցման դասընթացը անցնել եւ ստանալ վկայական 18 ամսվա ընթացքում:

Հոդված 3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտ ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: