Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13391-22.04.2026-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառերը փոխարինել ««Սոցիալական սատարողների համար նախատեսված»» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: «Սոցիալական սատարողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացներն ավարտած լինելու պահանջը գործում է «Սոցիալական սատարողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո: Պետական լիազոր մարմնի կողմից «Սոցիալական սատարողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելուց հետո գործող աշխատանքային պայմանագրով աշխատող սոցիալական սատարողները՝  պարտավոր են համապատասխան հատուկ ուսուցման դասընթացը անցնել եւ ստանալ վկայական 18 ամսվա ընթացքում:

Հոդված 3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտ ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  2024 թվականի հոկտեմբերի  24-ի ՀՕ-427-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:  
 

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն