Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1339-22.04.2026-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի

1) 2-րդ կետի  «ժամանակավոր օթեւանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում բնակվող, » բառերը հանել, իսկ «օգտագործման» բառից առաջ լրացնել «անհատույց» բառը.

2) 24-րդ կետում «հմտությունների» բառից հետո լրացնել «կամ սոցիալական հարաբերությունների» բառերը.

3) 25-րդ կետում «պահպանելու» բառից հետո լրացնել «, ինքնուրույն կենսագործունեություն իրականացնելու» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «հայցողը» բառից հետո լրացնել «, իսկ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում՝ նաեւ Կառավարության որոշմամբ նախատեսված այլ անձինք» բառերը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի

1) 5-րդ կետի «ա» ենթակետում «սատարողների» բառից հետո լրացնել «, սոցիալական սպասարկողների» բառերը.

2) 5-րդ կետի «բ»  ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. «Սոցիալական աշխատանք» մասնագիտության, «Սոցիալական սատարողների համար նախատեսված», «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» եւ «Սոցիալական պատրոնների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը, ծրագիրը, նշված դասընթացն ավարտելուց հետո տրվող վկայականի ձեւերը եւ վկայականի գործողության ժամկետը,».

3) 5-րդ կետի «գ» ենթակետում «եւ սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների եւ սոցիալական սպասարկողների» բառերով.

4) 11-րդ կետի «օրենքից» բառից հետո լրացնել «եւ այլ օրենքներից» բառերը, իսկ «ուղեցույցները,» բառերից հետո լրացնել «քաղաքականության բարելավման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման ճանապարհային քարտեզները,» բառերով.

5) 14-րդ կետում «ապահովման» բառից հետո լրացնել «,սոցիալ-վերականգնողական» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «միջոցների» բառից հետո լրացնել «եւ սուբվենցիոն ծրագրերի»  բառերը:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի

1) 4-րդ եւ 7-րդ մասերի 4-րդ կետերում «սոցիալական դեպքի շրջանակում» բառերը փոխարինել «սոցիալական դեպքի վարման շրջանակում»  բառերով.

2) 4-րդ մասի 6-րդ կետում «խնդիրներին» բառը փոխարինել «կարիքներին»  բառով:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածը

1) լրացնել նոր 11.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.

«11.1. Ընտանիքի անապահովության գնահատման համար ընտանիքի կազմը որոշելու նպատակով դիմումում նշված հասցեում դիմող ընտանիքի անդամներից բացի բնակվող կամ հաշվառված այլ անձանց բնակության հասցեում հաշվառման, փաստացի բնակության վայրի եւ դիմող ընտանիքի անդամների հետ ազգակցական կապի վերաբերյալ տվյալները մշակվում են առանց նրանց համաձայնության:».

2) 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հավաստի չեն կամ կեղծ են կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ընտանիքի անդամը՝ որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար չի ներկայացրել դիմում:».

3)  16-րդ մասում «համապատասխան մարմնին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերի»բառերը.

4) 17-րդ մասում «կեղծ են» բառերից հետո լրացնել «, կամ եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընտանիքը ներկայացրել է նոր դիմում» բառերը:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «համակարգի» բառից հետո լրացնել «նկարագիրը,» բառը:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի

1) 1-ին մասի 4-րդ կետում «կենցաղային» բառը փոխարինել  «կենցաղավարման» բառով.

2) 1-ին մասի 11-րդ կետից հանել «կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցումը» բառերը.

3) լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Խնամքը կարող է ներառել նաեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 1-5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված ծառայությունների տրամադրումը՝ ելնելով անձի կամ ընտանիքի հիմնական պահանջմունքներից կամ սոցիալական կարիքներից:»:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) մթերքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, առաջին անհրաժեշտության կենցաղային այլ ապրանքների, դեղերի տրամադրում կամ  դրանց ձեռքբերման համար հատուցում կամ

3) վառելանյութի տրամադրում կամ ձեռքբերման համար հատուցում կամ»:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Կենցաղավարման օգնությունը

1. Կենցաղավարման օգնությունն անձի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով անձին կամ ընտանիքին տրամադրվող օգնությունն է: Կենցաղավարման օգնությունը կարող է տրամադրվել հետեւյալ ձեւերով.

1)  ֆինանսատնտեսական գրագիտության, ծնողավարման, կենցաղավարման եւ այլ սոցիալական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպումը կամ

2) բաղնիքի, լվացքատան, այդ թվում՝ շրջիկ, կազմակերպում կամ ծախսերի հատուցումը կամ

3) սոցիալական տաքսիի տրամադրումը կամ

4) օրենսդրությամբ նախատեսված այլ ձեւերով:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կենցաղավարման օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց՝ որոշակի ժամկետով կամ անժամկետ,

բ. որոշակի գումարի դիմաց՝ որոշակի ժամկետով կամ անժամկետ կամ»:

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Խնամքը

1. Խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ
սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է՝

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) աջակցության կենտրոններում կամ

5) համայնքային փոքր տներում կամ

6) խնամատար ընտանիքներում կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

3. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձի բնակության վայրում՝  պարբերաբար իրականացվող այցելությունների, ինչպես նաեւ սոցիալական սպասարկման միջոցով:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով, տրամադրում են շուրջօրյա  խնամք երեխաներին կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց:

5. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին:

6. Համայնքային փոքր տունն ապահովում է երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, խնամք՝ ուղղված անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

7. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձեւերը, տեսակները, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը եւ շահառուների խմբերը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) դրամական միջոցները՝ աշխատանքային գործիքներ կամ սարքավորումներ կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույք ձեռք բերելու կամ աշխատանքային գործունեություն (ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածություն, վարձու աշխատանք) ծավալելու համար տարածքի նորոգման կամ վերանորոգման համար կամ աշխատանքային գործիքների կամ սարքավորումների կամ Կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույքի տրամադրումը կամ աշխատանքային գործունեություն (ձեռնարկատիրական գործունեություն, ինքնազբաղվածություն, վարձու աշխատանք) ծավալելու համար տարածքի նորոգումը կամ վերանորոգումը.»:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը

1. Ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ բնակարանային կոմունալ ծառայություններ ձեռք բերելու համար հատուցումը դրանց մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանային կոմունալ ծառայությունների՝ խոցելի ընտանիք ճանաչելու կամ կոմունալ ծառայությունների հատուցման կարգը եւ պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «կասեցման,» բառից հետո լրացնել «դադարեցման, վերաձեւակերպման հիմքերն ու կարգը,» բառերով:

Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածի

1) 1-ին մասում «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել  «, բացառությամբ խնամատարության, խնամակալության կամ հոգաբարձության, անձնական օգնականի տրամադրման դեպքերի, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց կողմից» բառերը.

2) 3-5-րդ մասերից հանել «լրիվ» բառը:

Հոդված 17. Օրենքի 8-րդ գլխում «ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ,» բառերը փոխարինել «, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ,» բառերով:

Հոդված 18. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառերը փոխարինել ««Սոցիալական սատարողների համար նախատեսված»» բառերով:

Հոդված 19. Օրենքը լրացնել նոր 46.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 46.1 Սոցիալական սպասարկողին ներկայացվող պահանջները

1. Սոցիալական սպասարկողն ապահովում է տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող շահառուներին խնամքում ընդգրկված ծառայությունների անմիջական տրամադրումը: Սոցիալական սպասարկողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական սպասարկողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական սպասարկողն առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է: «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացն ավարտած լինելու մասին համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր չէ, եթե անձն ունի սոցիալական աշխատանքի նախնական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական որակավորում:

3. Սոցիալական սպասարկողը համարվում է հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասնագիտական որակավորումը կամ «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին վկայականն ստանալուց հետո չի անցել երեք տարի:

4. Սոցիալական սպասարկողներն, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կազմակերպության, լինում են՝

1) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական սպասարկող.

2) այլ կազմակերպությունների սոցիալական սպասարկող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (այսուհետ՝ մասնավոր ոլորտ) սոցիալական սպասարկող:

5. Սոցիալական սպասարկողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է: Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական սպասարկողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման:

6. Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվում են նաեւ սոցիալական սպասարկողները:»:

Հոդված 20. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «միջամտության» բառը հանել:

Հոդված 21. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության» բառեր փոխարինելը ««Սոցիալական պատրոնների համար նախատեսված»» բառերով:

Հոդված 22. Օրենքի 52-րդ հոդվածի

1)  վերնագրում «եւ սոցիալական սատարողի» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողի եւ սոցիալական սպասարկողի» բառերով.

2) 1-ին մասում «Սոցիալական աշխատողները եւ սոցիալական սատարողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների)» բառերը փոխարինել «Սոցիալական աշխատողները, սոցիալական սատարողները եւ սոցիալական սպասարկողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների, սոցիալական սատարողների)» բառերով.

3) 3-րդ մասում «կամ սոցիալական սատարողն» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողը կամ սոցիալական սպասարկողն» բառերով.

4) 4-րդ մասում «սոցիալական սատարողին» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողին» բառերը.

5) 5-րդ մասում «սոցիալական սատարողը» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողը» բառերը.

6) 7-րդ մասի 2-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 7-րդ մաս լրացնել նոր 3-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«3) սոցիալական սպասարկողի համար՝ առնվազն 15 կրեդիտ:».

7) 9-րդ մասում «եւ սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների եւ սոցիալական սպասարկողների» բառերով.

8) 10-րդ մասում «եւ սոցիալական սատարողի» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողի եւ սոցիալական սպասարկողի» բառերով, իսկ «կամ սոցիալական սատարողի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական սպասարկողի» բառերով:

Հոդված 23. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի «պահանջները,» բառից հետո լրացնել «հասարակական դիտորդ դառնալուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը,» բառերը:

Հոդված 24. Օրենքի 59-րդ հոդվածի

1) 7-րդ մասի «եւ սոցիալական սատարողների» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողների եւ սոցիալական սպասարկողների» բառերով, իսկ  «եւ սոցիալական սատարողները» բառերը փոխարինել «, սոցիալական սատարողները եւ սոցիալական սպասարկողները» բառերով.

2) 8-րդ մասը լրացնել նոր երկրորդ նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով նշված հավաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ներկայացնել սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն բոլոր չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ 14 ամսվա ընթացքում:»:

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: «Սոցիալական սատարողների համար նախատեսված», «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» եւ «Սոցիալական պատրոնների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացներն ավարտած լինելու պահանջը գործում է համապատասխանաբար սոցիալական սատարողների, սոցիալական սպասարկողների եւ սոցիալական պատրոնների համար՝ «Սոցիալական սատարողների համար նախատեսված», «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» եւ «Սոցիալական պատրոնների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո: Պետական լիազոր մարմնի կողմից «Սոցիալական սատարողների համար նախատեսված», «Սոցիալական սպասարկողների համար նախատեսված» եւ «Սոցիալական պատրոնների համար նախատեսված» հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը հաստատելուց հետո գործող աշխատանքային պայմանագրով աշխատող սոցիալական սատարողները, սոցիալական սպասարկողները եւ սոցիալական պատրոնները՝  պարտավոր են համապատասխան հատուկ ուսուցման դասընթացը անցնել եւ ստանալ վկայական 18 ամսվա ընթացքում:

Հոդված 26.

1. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

2. Սույն օրենքի՝ ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունում պահանջող նորմերն ու իրավակարգավորումները գործելու են սույն հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից: