Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13381-21.04.2026-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության  մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «գործընթաց» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5.2-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 34-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35-րդ կետով.

«35) իրականացնում է Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը եւ գրանցման  դադարեցումը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

«Հոդված 14.1 Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցումը, գրանցման դադարեցումը եւ առողջության սերտիֆիկատը

1. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով՝ ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունները կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները (այսուհետ՝ սույն հոդվածում տնտեսավարող սուբյեկտ) պետք է գրանցված լինեն Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում (այսուհետ՝ սույն հոդվածում համակարգ):

2. Համակարգում գրանցվելու նպատակով՝ տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով դիմում է ներկայացնում լիազոր մարմին:

3. Դիմումը ստանալուց հետո՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացվում է ստուգում՝ Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով: Սույն մասով սահմանված հրամանում նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը եւ հասցեն, ստուգման նպատակը եւ ժամանակահատվածը:

4. Ստուգման ավարտից հետո անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տեսուչի կողմից ստուգման արդյունքներով կազմված համապատասխանության վերաբերյալ եզրակացության հիման վրա՝ լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտի տվյալները գրանցում է համակարգում եւ ներկայացնում Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը:

5. Եվրոպական Հանձնաժողովի հաստատումը ստանալուց հետո՝ տնտեսավարող սուբյեկտը համարվում է համակարգում գրանցված եւ լիազոր մարմինը տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է գրանցման համար:

6. Համակարգում գրանցումը անժամկետ է:

7. Համակարգում գրանցման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում լիազոր մարմնի սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերելու կամ Եվրոպական Հանձնաժողովի կողմից գրանցումը չհաստատելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի համակարգում գրանցման նպատակով ներկայացված դիմումը  մերժվում է:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով գրանցման նպատակով դիմումը մերժելն արգելք չէ հետագայում նորից դիմելու համար:

9. Համակարգում գրանցված լինելու դեպքում՝ Եվրոպական Միության երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար տնտեսավարող սուբյեկտը հայտ է ներկայացնում լիազոր մարմին՝ առողջության սերտիֆիկատ ստանալու նպատակով:

10. Գրանցման պահից սկսած՝ տարին առնվազն մեկ անգամ, լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվում է ստուգում՝ Եվրոպական Միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում՝ տրվում է հանձնարարական` (կարգադրագիր) սահմանելով դրանք վերացնելու համար ժամկետ, որը  համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելու դեպքում, ինչպես նաեւ  տնտեսավարող սուբյեկտի դիմումի հիման վրա լիազոր մարմնը դադարեցնում է տնտեսավարող սուբյեկտի գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն հոդվածով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս