Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 35-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8. Այլ անձին սեփականության իրավունքով պատկանող շենքերով, շինություններով զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի որոշակի կամ անորոշ ժամկետով տրամադրված վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը, բացառությամբ հողամասի այն հատվածի (մասի), որում ամրակայված է շենքը, շինությունը, սույն հոդվածի 3-րդ, 5-7-րդ մասերով սահմանված պահանջների պահպանմամբ օգտագործման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո դադարում է մասնակի՝ Կառավարության սահմանած կարգով կազմված եւ ներկայացված հատակագծին համապատասխան հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա՝ առանց շինության նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցում կատարելու: Ընդ որում, հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պետական գրանցումը կատարվում է անշարժ գույքի միավորի հողամասի մակերեսի փոփոխմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: