Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «3-րդ մասի 1-6-րդ կետերում» բառերը փոխարինել «3-րդ մասի 1-7-րդ կետերում» բառերով.
2) 3-րդ մասում լրացնել նոր 7-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Տեղական հարկերի եւ (կամ) տեղական վճարների գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին եւ (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչպես նաեւ դրանց հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա տեղական հարկի, վճարի, ինչպես նաեւ դրանց գծով տույժերի եւ (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկային պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Սույն մասով սահմանված հարկային պարտավորությունների կատարումը (մարումն) իրականացվում է սույն Օրենսգրքով եւ համայնքի հանդեպ առկա հարկային պարտավորությունների իրականացման կարգը սահմանող այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ հերթականությամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 225-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետության եւ համայնքների` չկառուցապատված հողամասերի մասով, ինչպես նաեւ բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված` հասարակական, արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների) սեփականատերերին՝ բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների մասով:»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Անհատույց օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կամ դրա մի մասի անհատույց օգտագործողը` իր օգտագործած մակերեսին համապատասխան:»:
Հոդված 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Անշարժ գույքի պետական գրանցման, բացառությամբ սեփականության իրավունքի առաջին անգամ պետական գրանցման կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայական տրամադրելու դեպքում անշարժ գույքի հարկ վճարող ֆիզիկական անձինք մինչեւ անշարժ գույքի պետական գրանցման կամ նոր վկայականի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ անշարժ գույքի մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ անշարժ գույքի պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումը:
3. Անշարժ գույքի պետական գրանցման կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայականի տրամադրման դեպքում անշարժ գույքի հարկ վճարող կազմակերպությունները մինչեւ անշարժ գույքի պետական գրանցման կամ նոր վկայականի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ համայնքում գտնվող անշարժ գույքի հարկով հարկման բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ անշարժ գույքի պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումը:
4. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը սույն հոդվածով նախատեսված դեպքերում անշարժ գույքի պետական գրանցումն իրականացնում է, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նոր վկայականը տրամադրում է հաշվառող մարմինների կողմից տրված` անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա, որում նշվում է նաեւ տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարված են անշարժ գույքի հարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով անշարժ գույքի հարկի) վճարումները:»:
Հոդված 5. Օրենսգրքի 236-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված կարգավորումների պահանջները չեն տարածվում պետական մարմինների (այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, քրեական վարույթի հանրային մասնակիցների), տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի հիման վրա իրականացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի հիման վրա:»:
Հոդված 6. Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների:»:
Հոդված 7. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչեւ փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը կամ (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:
5. Փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի հատկացման դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչեւ փոխադրամիջոցի պետական գրանցման կամ հաշվառման (վերահաշվառման) կամ հաշվառումից հանելու կամ նոր հաշվառման վկայագրի տրամադրման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ համայնքում գտնվող փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բոլոր փոխադրամիջոցների մասով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցի պետական գրանցումը կամ հաշվառումը (վերահաշվառումը) կամ հաշվառումից հանելը կամ նոր հաշվառման վկայագրի հատկացումը:
6. Շարժական գույքի կադաստր վարող մարմինը փոխադրամիջոցի պետական գրանցումը, հաշվառումը (վերահաշվառումը), հաշվառումից հանելը, նոր հաշվառման վկայագրի հատկացումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա, որում նշվում է նաեւ տեղեկանքը տրամադրելու հարկային տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են փոխադրամիջոցների գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր փոխադրամիջոցների գույքահարկի) պարտավորությունները:»:
Հոդված 8. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել նոր 6.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված կարգավորումների պահանջները չեն տարածվում պետական մարմինների (այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, քրեական վարույթի հանրային մասնակիցների), տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի հիման վրա իրականացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքերի հիման վրա:»:
Հոդված 9. Սույն օրենքն, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետ, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ եւ 75-րդ հոդվածների ուժի մեջ մտնելու պահից եւ 3-րդ հոդվածի, որը ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են, այդ թվում՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքի ընդունումից բխող (ներառյալ գաղտնի ընթացակարգով պետական գրանցում ստացած գույքերի վերաբերյալ տեղեկատվության համայնքներին տրամադրելու կարգի ու առանձնահատկությունների վերաբերյալ) փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում: Սույն օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառվարման պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե է ներկայացնում պետական գույքերի, բացառությամբ չկառուցապատված հողամասերի, ցանկը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սակայն իրավունքների պետական գրանցում չստացած պետական գույքի ցանկի հետ միասին անշարժ գույքի կադաստր վարող մարմին ներկայացվում են նաեւ դրանց հաշվառումն իրականացնելու համար անհրաժեշտ տվյալները, այդ թվում` Կառավարության սահմանած կարգով կազմված հատակագծերն ու շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում