Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-133419-21.04.2026-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «կանոնների խախտման» բառերից հետո լրացնել «եւ սույն օրենսգրքի 219.1-ին հոդվածում նշված հոդվածների» բառերով.

2) լրացնել նոր 12-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12. Վարչական իրավախախտումը այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար վարչական իրավախախտումը այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու օրվանից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 81.2-րդ հոդվածից հետո լրացնել նոր 81.3-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 81.3. Ի լրումն փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի՝ համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները եւ կանոնները խախտելը

1. Ի լրումն փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի՝ համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները եւ կանոնները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 95-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը եւ շինությունները օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու եւ պահպանելու համայնքի ղեկավարի կողմից ներկայացված գրավոր պահանջը չկատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 113. Քաղաքային համայնքի տարածքում կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները եւ հաշվառման կարգը խախտելը

1.  Քաղաքային համայնքի տարածքում համայնքի ավագանու կողմից սահմանված կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները կամ հաշվառման կարգը խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետեւանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առողջությանը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 31.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«31.1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում  պատահարի պահից ոչ ուշ, քան 15 րոպեի ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 131.1-ին հոդվածի 1-ին մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 131.2-րդ հոդվածով եւ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 131.1-ին հոդվածից հետո լրացնել նոր 131.2-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 131.2. Ի լրումն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենսդրությամբ սահմանված նորմերի՝ համայնքի վարչական տարածքում հեծանիվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով կամ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթեւեկելու՝ համայնքի ավագանու կողմից սահմանած պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելը

1. Ի լրումն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենսդրությամբ սահմանված նորմերի՝ համայնքի վարչական տարածքում հեծանիվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով կամ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթեւեկելու՝ համայնքի ավագանու կողմից սահմանած պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 137.9-րդ հոդվածից հետո լրացնել նոր 137.10-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 137.10. Երեւան քաղաքի վարչական տարածքում  տրանսպորտային միջոցների շահագործման, բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) կամ  մատակարարման կազմակերպման համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

1. Երեւան քաղաքի վարչական տարածքում տրանսպորտային միջոցների շահագործման, բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) կամ  մատակարարման կազմակերպման համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածից հետո լրացնել նոր 154.3-րդ, 154.4-րդ, 154.5-րդ, 154.6-րդ եւ 154.7-րդ հոդվածներ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 154.3. Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության կամ  համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում ուղեփակոցների եւ արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

1. Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) ուղեփակոցների եւ արգելափակոցների տեղադրման համայնքի ավագանու կողմից սահմանված կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 154.4. Երեւան քաղաքի  վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, եւ տանիքին՝ սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արեւային կայանների, դեկորատիվ առարկաների  եւ այլ պարագաների ու տարրերի տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

1. Երեւան քաղաքի  վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում եւ տանիքին՝ սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արեւային կայանների, դեկորատիվ առարկաների եւ այլ պարագաների ու տարրերի տեղադրման համայնքի ավագանու կողմից սահմանված կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:

Հոդված 154.5. Ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առանձին շինությունների արտաքին պատերի ձեւափոխումները, այդ թվում՝ երեսպատման, փոփոխելու եւ նախկին տեսքին բերելու համայնքի ղեկավարի կողմից ներկայացված գրավոր պահանջը չկատարելը

1. Ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առանձին շինությունների արտաքին պատերի ձեւափոխումները, այդ թվում՝ երեսպատման, փոփոխելու եւ նախկին տեսքին բերելու համայնքի ղեկավարի կողմից ներկայացված գրավոր պահանջը չկատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Հոդված 154.6. Ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված եւ չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան եւ ստորաբաժանված շենքերում, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների, քանդման (ապամոնտաժման) եւ նախկին վիճակի վերականգնման մասին համայնքի ղեկավարի կողմից ներկայացված գրավոր պահանջը չկատարելը

1. Ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված չօրինականացված ինքնակամ շինությունների կամ օրինական շինություններին կից ինքնակամ կառուցված եւ չօրինականացված հատվածների, այդ թվում՝ բազմաբնակարան եւ ստորաբաժանված շենքերում, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների, քանդման (ապամոնտաժման) եւ նախկին վիճակի վերականգնման մասին համայնքի ղեկավարի կողմից ներկայացված գրավոր պահանջը չկատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:

Հոդված 154.7. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված  լինելու դեպքում՝ դրանց իրականացումը շարունակելը

1. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցված  լինելու դեպքում՝ դրանց իրականացումը շարունակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անշարժ գույքի սեփականատիրոջ համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 157.15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 157.15. Կառուցապատողների կողմից քաղաքաշինական  նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երեւան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը

1. Կառուցապատողների կողմից քաղաքաշինական  նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երեւան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի)՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

2. Բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիա) կամ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիա) օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական  նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի՝ Երեւան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ չորսհազարապատիկի չափով:»:

Հոդված 11. Օրենսգրքի 169.14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել նոր 4-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երեւան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել նոր 19-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«19. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ պահանջների կամ համայնքի ավագանու սահմանած կարգի խախտմամբ համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի  միջոցով առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող եւ իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 13. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

««Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը».

2) լրացնել նոր 14-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«14. Երեւան քաղաքի վարչական տարածքում համայնքի ավագանու կողմից սահմանված զբոսաշրջային գործունեություն իրականացնող տրանսպորտային միջոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց հատուկ կայանման եւ կանգառի թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 180-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Լռությունը եւ ի լրումն աղմուկի՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի՝ համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները եւ կանոնները խախտելը».

2) լրացնել նոր 7-րդ եւ 8-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

 «7. Ի լրումն աղմուկի՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի՝ համայնքի ավագանու կողմից սահմանված լրացուցիչ չափերը, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմանները եւ կանոնները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 15. Օրենսգրքի 180.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով՝  իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց դրանց բռնագրավման:»:

Հոդված 16. Օրենսգրքի 183.5-րդ հոդվածից հետո լրացնել նոր 183.6-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 183.6. Երեւան քաղաքի խորհրդանիշերի օգտագործման կանոնները եւ պահանջները, ինչպես նաեւ դրանց պարտադիր օգտագործման դեպքերը եւ կարգը խախտելը

Երեւան քաղաքի խորհրդանիշերի օգտագործման կանոնները եւ պահանջները, ինչպես նաեւ դրանց պարտադիր օգտագործման դեպքերը եւ կարգը խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում՝

1)  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2.1-8.1-ին (3-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը) եւ 10.1-10.4-րդ, 11-12-րդ մասերով, 48-րդ հոդվածով՝ իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 81.3-րդ, 95-րդ (ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը եւ շինությունները օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու եւ պահպանելու համայնքի ղեկավարի կողմից սահմանված գրավոր պահանջները չկատարելու մասով), 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 131.2-րդ, 137.10-րդ հոդվածներով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 152.3-րդ հոդվածով, 154.2-րդ հոդվածով, 154.3-րդ, 154.4-րդ, 154.5-րդ, 154.6-րդ, 154.7-րդ, 156-րդ հոդվածներով, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, 32-րդ, 37-45-րդ, 48-րդ եւ 49-րդ մասերի), 158.2-րդ,  162-րդ, 162.3-րդ հոդվածներով, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 169.16-րդ հոդվածով (բացառությամբ 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերի), 171.12-րդ հոդվածի 14-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-րդ,  6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով, 180.2-րդ, 183.6-րդ, 189.11-րդ, 189.12-րդ եւ 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:».

2) լրացնել նոր 5-րդ եւ 6-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների դեպքերով այլ վարչական մարմինների կողմից վարչական վարույթ կարող է հարուցվել եւ իրականացվել նաեւ համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա: Սույն մասում նշված նյութերը վարչական մարմնի կողմից կարող են օգտագործվել որպես վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող ապացույց: Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութերի հիման վրա վարչական վարույթ հարուցած վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնել հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին նյութեր ներկայացրած անձանց՝ վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո՝ տաս աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 18. Օրենսգրքի 224-րդ հոդվածում «95-րդ» բառերը փոխարինել «95-րդ (բացառությամբ ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերը եւ շինությունները օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շահագործելու եւ պահպանելու համայնքի ղեկավարի կողմից սահմանված գրավոր պահանջները չկատարելու մասով)» բառերով, իսկ «180-րդ (բացառությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերը փոխարինել «180-րդ (բացառությամբ հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «80.1-86-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով)» բառերը փոխարինել «80.1-86-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով)՝ բացառությամբ 81.3-րդ հոդվածի» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 255-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը

1. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը եւ էությունը, այն նորմատիվ իրավական ակտը (վերջինիս այն հոդվածը, մասը, կետը, ենթակետը կամ պարբերությունը), որը վարչական պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների եւ տուժողների անունները, ազգանունները եւ հասցեները (եթե այդպիսիք առկա են եւ արձանագրության կազմման պահին այդ տվյալները հայտնի են), տեղեկություններ խախտողի անձի մասին, սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, գործի լուծման համար նշանակություն ունեցող անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Արձանագրությունը ստորագրում է այն կազմող անձը: Այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտում կատարած անձի բացակայությամբ, դրա օրինակն ուղարկվում է նրան:

3. Արձանագրությունը վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությամբ կազմելու դեպքում վերջինս իրավունք ունի արձանագրությունում նշելու իր դիտողությունները, բացատրությունները, ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ եւ դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ եւ ստորագրելու այն:

4. Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձի (արձանագրության կազմման պահին ներկա լինելու դեպքում) ստորագրությունն ամրագրվում է թվային եղանակով, իսկ բացատրություններն ու դիտողությունները ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:»:

Հոդված 21. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին պարբերությունում լրացնել նոր նախադասություն. «Սույն մասի 2-րդ եւ 3-րդ նախադասություններով սահմանված պահանջները չեն վերաբերվում այն դեպքերին, երբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործի քննությունը իրականացվում է գրավոր ընթացակարգով:»:

Հոդված 22. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասում «տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել նոր 278.1-ին հոդվածով.

«Հոդված 278.1. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը

1. Սույն օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանության իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վարչական մարմնի կողմից իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմինը գալիս է եզրահանգման, որ գործն անհրաժեշտ է քննել բանավոր ընթացակարգով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով:

2. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում եւ այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու միջոցով: Վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցում է վարչական վարույթի վերաբերյալ նյութերը (արձանագրություն եւ այլ անհրաժեշտ նյութեր) անձին ներկայացնելու հետ մեկտեղ: Հիշյալ ծանուցման հետ մեկտեղ վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին ներկայացնում է նաեւ պարզաբանում վարչական վարույթի համար անհրաժեշտ նյութերը ներկայացնելու, դրանց ներկայացման ժամկետների եւ սահմանված ժամկետում չներկայացնելու հետեւանքների մասին:

3. Վարչական վարույթի մասնակցի միջնորդությունները, բացատրությունները, ապացույցները եւ այլ անհրաժեշտ նյութերը կարող են ներկայացվել վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը կարող է վարչական մարմնի կողմից երկարաձգվել մինչեւ երկշաբաթյա ժամկետով:

4. Վարչական մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է անցկացնել բանավոր լսումներ, եթե վարչական մարմնի մոտ առաջանում են վարույթի մասնակիցների կողմից պարզաբանման ենթակա հարցեր: Բանավոր լսումներ անցկացնելու վերաբերյալ վարույթի մասնակցի կողմից ներկայացված միջնորդությունը պետք է պարունակի հարցերի այն շրջանակը, որոնք ունեն բանավոր քննարկման անհրաժեշտություն եւ նման անհրաժեշտության հիմնավորում:

5. Բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարչական մարմինը վարույթի մասնակիցներին եւ, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է նիստի անցկացման ժամանակի եւ վայրի մասին: Վարչական գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով նախատեսված վարչական գործի քննության կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումները:»:

Հոդված 24. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 124.7-րդ, 137.9-րդ հոդվածներով եւ 224-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:»:

Հոդված 25. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ եւ 18-րդ մասերով» բառերը փոխարինել  «154.4-րդ,  162-րդ հոդվածներով,  169.16-րդ հոդվածի 3-րդ, 18-րդ եւ 19-րդ մասերով, 180.2-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) «տեղական ինքնակառավարման մարմինների՝ դրա համար լիազորված անձինք՝ սույն օրենսգրքի 162-րդ եւ 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի, Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից՝ սույն օրենսգրքի 154.4-րդ, 162-րդ, 169.16-րդ եւ 180.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կատարման դեպքում» բառերով:

Հոդված 26. Օրենսգրքի 305-րդ հոդվածում լրացնել նոր 8-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական մարմնին հնարավոր վարչական իրավախախտման դեպքի մասին ներկայացված նյութերի հիման վրա նշանակված տուգանքների գումարը Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին մուտքագրման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո մեկ ամսվա ընթացքում փոխանցվում է այն համայնքի բյուջե, որի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի կողմից ներկայացվել են համապատասխան նյութերը:»:

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: