Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-133416-21.04.2026-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «կամ որեւէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող» բառերը, իսկ «վարձակալը, անհատույց օգտագործողը» բառերը փոխարինել «վարձակալը կամ անհատույց օգտագործողը» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «աղբահանության վճարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Երեւան քաղաքի» բառերը.

2) 3.1-ին մասում «աղբահանության հարաբերությունները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Երեւան քաղաքի» բառերը.

3) 3.2-րդ եւ 3.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են տվյալ համայնքի ավագանու որոշմամբ՝ օրենքով սահմանած կարգով՝ սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի սահմաններում: Համայնքի ավագանու կողմից ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում եւ (կամ) շինություններում եւ շենքերից ու շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել այլ՝ ավելի նվազ, դրույքաչափեր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: