Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 11. Արտաքին գովազդ
1. Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ տեխնիկական միջոցների ձեւով:
2. Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
3. Արգելվում է առանց համայնքի ղեկավարի թույլտվության համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրերում արտաքին գովազդի, ինչպես նաեւ նախատեսված վահանակներից դուրս հայտարարությունների տեղադրումը:
4. Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաեւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ նրանց տարածքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: