Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13346-21.04.2026-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «աշխատակազմի քարտուղար» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «(աշխատակազմի ղեկավար» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարը սույն օրենքի ուժով համարվում է համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավար՝ առանց պաշտոնից ազատման: