Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13343-21.04.2026-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 4-րդ մասից  հանել «Հողամասերի՝ առանց մրցույթի տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը:» բառերը եւ կետադրական նշանը:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը եւ տիրապետումը».

2) լրացնել նոր 8-րդ, 9-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8. Համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները սահմանում է համայնքի ավագանին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի իմաստով՝ պետական կամ համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասի տիրապետման իրավունքը համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից կայացրած վարչական ակտերի հիման վրա՝ առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման՝ հողամասը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Սույն հոդվածով նախատեսված հողամասի տիրապետման իրավունքը ենթակա չէ պետական գրանցման եւ դադարում է համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից կայացրած՝ հողամասի փաստացի տիրապետման համար հիմք հանդիսացած վարչական ակտերի գործողության ժամկետի ավարտման պահից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` համայնքի ավագանու որոշմամբ, նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տվյալ համայնքի ավագանու հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով: Նվիրաբերության պայմանագիր կնքելու դեպքում կառավարության կամ ավագանու համապատասխան որոշման մեջ եւ նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Պետության սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները համայնքի ավագանու որոշմամբ կարող են ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում: Ընդ որում, ներդրվող հողամասի կամ դրա նկատմամբ իրավունքի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) սոցիալական կամ բարեգործական կամ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում կառավարության, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում համայնքի ավագանու հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով պետության սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` համայնքի ավագանու որոշմամբ: Կառավարության կամ ավագանու համապատասխան որոշմամբ եւ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրում կամ ՊՄԳ պայմանագրում պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաեւ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունը: Սույն կետի իմաստով՝ համայնքի ավագանու կողմից հաստատվող ներդրումային ծրագիր է համարվում տնտեսավարող սուբյեկտի նախաձեռնությամբ ներկայացված համայնքային օժանդակության կարիք ունեցող եւ նախատեսվող ներդրումների ծավալը նախանշող ծրագիրը.»:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը, բացառությամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով եւ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերի, սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, եթե ավագանու որոշմամբ այլ ավելի բարձր արժեք նախատեսված չէ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված, ինչպես նաեւ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման եւ սպասարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի համար կադաստրային արժեքի չափով:».

3) լրացնել նոր 4-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կարող է իրականացվել տարաժամկետ վճարման պայմանով՝ համայնքի ավագանու սահմանած դեպքերում եւ կարգով: Սույն մասով սահմանված տարաժամկետ վճարման պայմանով հողամասի ուղղակի վաճառքի դեպքում հողամասը գնորդին հանձնելու պահից մինչեւ դրա համար ամբողջական վճարելը համարվում է համայնքի մոտ գրավ դրված` ի ապահովումն հողամասի ուղղակի վաճառքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Համայնքի գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:»:

Հոդված 5. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերը սահմանում է կառավարությունը, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքերը՝ համայնքի ավագանին:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 5-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ սույն մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունումը՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն