Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 56-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «մեքենա» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա)» բառերը,
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված դեպքերի) դուրս են գրվում՝
ա. մինչեւ ապրանքի մատակարարումը.
բ. աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) եւ (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին:»,
3) լրացնել 4.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«4.1. Բեռնագիրը դուրս է գրվում մինչեւ ապրանքի տեղափոխությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «մեքենայի կտրոնով» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնով)» բառերը,
2) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում) սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի ապրանքների նշանակման վայրի հասցեն, իսկ ապրանք ձեռք բերող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում՝ նաեւ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, ինչպես նաեւ Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի իմաստով հանդիսանում են ուղեկցող փաստաթուղթ:»,
3) 7-րդ մասում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի «բ» ենթակետում «մեքենայի կտրոններ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններ)» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետի՝
1) «բ» ենթակետում «մեքենաների կտրոնները» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների էլեկտրոնային կտրոնները)» բառերը,
2) «գ» ենթակետում «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասում «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները գործունեությունն իրականացնում են սահմանված կարգով հաշվառված էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայով» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝
1) 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձեւակերպման եւ ուղեւորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում, ինչպես նաեւ Կառավարության սահմանած գործունեության ոլորտներում, դեպքերում եւ ժամկետներում՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:»,
2) 2-րդ մասում «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-ին մասերում» բառերով, իսկ «իսկ» բառը փոխարինել «ինչպես նաեւ» բառերով,
3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առեւտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաեւ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու եւ էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված՝» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:»,
3) 7-րդ մասում «կանոնները» բառից հետո լրացնել «, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «Սույն մասի կիրառության իմաստով՝ պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկել է համարվում նաեւ ուղեւորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելը, երբ յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:» նախադասությունը:
Հոդված 10. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝
1) վերնագրում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը,
2) լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Օրենսգրքի 380.1-ին հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերին համապատասխան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներն, ուղեւորափոխադրումներն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի իրականացնելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը (այդ թվում՝ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող) կամ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականող ֆիզիկական անձը տուգանվում է 500 հազար դրամի չափով:»,
3) 2-րդ մասում`
ա. «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը,
բ. «կամ նոտարը» բառերը փոխարինել «, նոտարը (այդ թվում՝ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող) կամ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականող ֆիզիկական անձը» բառերով,
գ. «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը,
4) 4-րդ մասում՝
ա. «մեքենայի ծրագիրն» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան)» բառերը,
բ. «մեքենայի ծրագրի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի)» բառերը,
գ. «մեքենայի կտրոնում» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում)» բառերը,
դ. «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը,
5) 6-րդ մասում ՝
ա. «մեքենայի կտրոնի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի)» բառերը,
բ. «մեքենայի կիրառության» բառերը փոխարինել «մեքենայի (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի) կիրառության» բառերով:
Հոդված 11.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի եւ 8-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որն ընդունվում է մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:
3. Մինչեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելը էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցողների կողմից պատվերների ձեւակերպման եւ ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները: