Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1333-21.04.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 56-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «մեքենա» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա)» բառերը,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված դեպքերի) դուրս են գրվում՝

ա.  մինչեւ ապրանքի մատակարարումը.

բ. աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) եւ (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին:»,

3) լրացնել 4.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Բեռնագիրը դուրս է գրվում մինչեւ ապրանքի տեղափոխությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «մեքենայի կտրոնով» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնով)» բառերը,

2) 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում) սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի ապրանքների նշանակման վայրի հասցեն, իսկ ապրանք ձեռք բերող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում՝ նաեւ վերջիններիս  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, ինչպես նաեւ Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի իմաստով հանդիսանում են ուղեկցող փաստաթուղթ:»,

3) 7-րդ մասում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի «բ» ենթակետում «մեքենայի կտրոններ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններ)» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետի՝

1)  «բ» ենթակետում «մեքենաների կտրոնները» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների էլեկտրոնային կտրոնները)» բառերը,

2) «գ» ենթակետում «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասում «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները գործունեությունն իրականացնում են սահմանված կարգով հաշվառված էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայով» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝

1) 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձեւակերպման եւ ուղեւորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում, ինչպես նաեւ Կառավարության սահմանած գործունեության ոլորտներում, դեպքերում եւ ժամկետներում՝ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:»,

2) 2-րդ մասում «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-ին մասերում» բառերով, իսկ «իսկ» բառը փոխարինել «ինչպես նաեւ» բառերով,

3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առեւտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաեւ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու եւ էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված՝» բառերը,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:»,

3) 7-րդ մասում «կանոնները» բառից հետո լրացնել «, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «Սույն մասի կիրառության իմաստով՝ պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկել է համարվում նաեւ ուղեւորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելը, երբ յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:» նախադասությունը:

Հոդված 10. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

1) վերնագրում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը,

2) լրացնել 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Օրենսգրքի 380.1-ին հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերին համապատասխան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներն, ուղեւորափոխադրումներն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի իրականացնելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը (այդ թվում՝ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող) կամ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականող ֆիզիկական անձը տուգանվում է 500 հազար դրամի չափով:»,

3) 2-րդ մասում`

ա.  «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը,

բ. «կամ նոտարը» բառերը փոխարինել «, նոտարը (այդ թվում՝ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող) կամ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականող ֆիզիկական անձը» բառերով,

գ.  «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը,

4) 4-րդ մասում՝

ա.  «մեքենայի ծրագիրն» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան)» բառերը,

բ. «մեքենայի ծրագրի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի)» բառերը,

գ.  «մեքենայի կտրոնում» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում)» բառերը,

դ.  «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը,

5) 6-րդ մասում ՝

ա.  «մեքենայի կտրոնի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի)» բառերը,

բ. «մեքենայի կիրառության» բառերը փոխարինել «մեքենայի (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի) կիրառության» բառերով:

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի եւ 8-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որն ընդունվում է մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:

3. Մինչեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելը էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցողների  կողմից պատվերների ձեւակերպման եւ ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտների ընդլայնումը եւ որպես սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային տարբերակ կիրառելու հնարավորության ապահովումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Գործող կարգավորումներին համապատասխան՝

- ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) առեւտրի օբյեկտների, շրջիկ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս,

- էլեկտրոնային ՀԴՄ-ն կարող է կիրառվել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առեւտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով, իսկ դրա կիրառությունը պարտադիր է միայն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձեւակերպման եւ ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում:

Տեխնոլոգիական զարգացմանը եւ թվային ծառայությունների աճին զուգահեռ՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները, այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հեշտ եւ ժամանակակից ուղիներով իրականացումը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է՝

- միասնականացնել ՀԴՄ-ին եւ էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն բոլոր դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել երկու գործիքների դեպքում,

- սահմանել լիազորող նորմ, որով Կառավարությունը կսահմանի՝

ա. էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առեւտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաեւ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու եւ էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը,

բ. այն գործունեության ոլորտները, դեպքերը եւ ժամկետները, երբ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «1. Հարկային եւ մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի իրականացման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն