Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.
«2. Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների եւ շահերի բախման վերաբերյալ ազդարարման դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դիմումին ներկայացվող պահանջները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված կարգավորումներին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: