Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.17-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 150.17 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 150.18 հոդվածով.
«Հոդված 150.18. Գովազդային վիճակախաղի կազմակերպման եւ իրականացման գործընթացը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելը
Գովազդային վիճակախաղի կազմակերպման եւ իրականացման գործընթացը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելը գովազդատու եւ գովազդակիր իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար տաս միլիոն դրամի չափով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից: