Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13272-20.04.2026-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 3-րդ մասում «աստիճանի նվազման» բառերից հետո լրացնել «, իսկ խաղային գործունեության սուբյեկտների դեպքում յոթանասուն տոկոսը՝ ըստ ռիսկայնության աստիճանի նվազման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ իրականացվող լիցենզավորման պայմանների եւ պահանջների ստուգումների շրջանակներում կարող են իրականացվել նաեւ հսկիչ գնումներ: Հսկիչ գնումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:» նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բառերը՝ «Ստուգումն իրականացնող անձանց կազմի փոփոխությունները եւ լրացումները կատարվում են հանձնարարագիրը տվող պաշտոնատատար անձի հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «վիճակախաղերի, շահումով խաղերի» բառերիը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝ «համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է խաղային գործունեության կազմակերպում.»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից:

Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսա ժամկետում: