Armenian ARMSCII Armenian
Կ-12857-15.04.2026-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2.2-րդ մասը «10-րդ,» բառից հետո լրացնել «11-րդ, 12-րդ,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «վերահսկումը» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերով, իսկ «տրամադրումով,» բառից հետո՝ «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերով.

2) 3-րդ մասը «նամակագրության,» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: