Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «Նախազգուշացումը կիրառվում է» բառերը փոխարինել «Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կայացնում եւ կիրառում է ոստիկանության իրավասու ծառայողը» բառերով, իսկ նույն մասը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նախազգուշացում կիրառելու մասին որոշման ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհետաձգելի միջամտության որոշման ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:».
2) 8-րդ մասից հանել երրորդ նախադասությունը.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Այն դեպքերում, երբ առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն, ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձը կամ նրա խնամքի տակ գտնվող անձը ոստիկանության իրավասու ծառայողին հայտնում է ապաստարանում տեղավորվելու իր ցանկության մասին, ոստիկանության իրավասու ծառայողը միջոցներ է ձեռնարկում նրան ապաստարան տեղափոխելու ուղղությամբ, չի հեռանում մինչեւ նրա կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը եւ կազմում է անվտանգային արձանագրություն, որում նշվում են բռնության կրկնման կամ շարունակման առկա ռիսկերը եւ դրանց նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցները: Անվտանգային արձանագրության ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետի «սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով որոշում է կայացնում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանում տեղավորելու մասին» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու ուղղությամբ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) սահմանում է ընտանեկան եւ կենցաղային բռնության վերաբերյալ առավել տարածված ահազանգերով ու դեպքերով ոստիկանության ծառայողների ստանդարտ գործառնական ընթացակարգերը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: