Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվող թեկնածուի մասով սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի կողմից համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ իրավական ակտը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ տվյալ անձի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «Կարգապահական խախտման» բառերը փոխարինել «Խախտման» բառով, իսկ «կարգապահական խախտումների» բառերը՝ «խախտումների» բառով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «համապատասխան քրեական վարույթի ավարտը» բառերը փոխարինել «ոստիկանության տվյալ ծառայողի նկատմամբ վերջնական դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայողական քննության կողմերին» բառերը փոխարինել «խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողին» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: