Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 393-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 6-րդ կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 7-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասի 1-ին կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
5) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
6) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝»:
Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 3-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասի 1-ին կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
5) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
6) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝»:
Հոդված 3. Օրենսգրքի 396-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով կամ
2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով կամ
2) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 397-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 3-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 399-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) անչափահասի ներգրավմամբ՝»:
Հոդված 7. Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 402-րդ հոդվածում
1) 2-րդ մասի 1-ին կետում «անչափահասի նկատմամբ» բառերը փոխարինել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով» բառերով.
2) 2-րդ մասի 5-րդ կետը «խոցելիությունը» բառից հետո լրացնել «, անօգնական վիճակը» բառերով:
3) 3-րդ մասի 1-ին կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
4) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
5) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) կատարվել է անչափահասի նկատմամբ՝»:
Հոդված 9. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որ կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 405-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 4-րդ կետում «կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 5-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» շաղկապով.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ