Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեմտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.16-րդ կետով.
| «7.16 | Էներգիայի պահեստավորման համար, այդ թվում՝ | |
| 7.16.1 | Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր պահեստավորող հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
| 7.16.2 | էներգիայի պահեստավորման ժամանակահատվածի համար, այդ թվում՝ | |
| 7.16.2.1 | մինչեւ 15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
| 7.16.2.2 | 15-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
| 7.16.2.3 | 50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: