Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) բժշկական հարկադրանքի վարույթի շրջանակներում անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրա՝ դատական նիստին մասնակցության ապահովումը:»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, 2-րդ կետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի տարածքում, իսկ 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ հոգեբուժական կազմակերպությունում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «քննիչը» բառը փոխարինել «քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ հիմքերն ի հայտ գալուց հետո 24 ժամվա ընթացքում» բառերով:
2) 2-րդ մասում «կողմերի կարծիքը լսելուց հետո» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար, որից հետո» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: