Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1309-06.04.2026-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում եւ հատուցման գնի ու հատուցման առավելագույն չափի հաշվարկներում:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «Սույն կետը չի տարածվում փախստականների եւ ապաստան հայցողների, նրանց ընտանիքի անդամների վրա:» նախադասությունը.

2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչեւ մեկ տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ մեկից մինչեւ 18 տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչեւ 26 տարեկան անձինք.».

3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) հաշմանդամություն ունեցող երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն.».

4) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերին, 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան որոշված շահառուները եւ նրանց ընտանիքի անդամները, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձինք եւ նրանց ընտանիքի անդամներն արդեն իսկ հանդիսանում են սույն օրենքի իմաստով ապահովագրված անձ՝ սույն մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության այլ խմբերին պատկանելու հիմքով, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ.».

5) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ՝ վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, եթե վարձակալական վճարի, տոկոսի, շահաբաժին, ռոյալթիի գումարը տարեկան կազմում է 2 400 000 Հայաստանի Հանրապետության դրամ եւ ավելի, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ վարձու աշխատողները, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.»

6)14-րդ կետում «զբաղվողներ» բառից հետո լրացնել «, Էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներ (վարորդներ)» բառերը.

7)15-րդ կետում «անձանց» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասում «չվճարման» մասին բառից հետո հանել «եւ այդ հիմքով կարգավիճակի դադարեցման» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը, որը վճարվում է հարկային գործակալի կամ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուների վարձու աշխատողների կողմից՝ ապահովագրավճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով՝ մինչեւ ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը:».

2) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան գործատուների կողմից կարող է կատարվել աշխատողների, ինչպես նաեւ նրանց փոխկապակցված անձանց համար վճարման ենթակա ապահովագրավճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում:»:

3) 11-րդ մասից հետո լրացնել նոր 12-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12. Ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավելի փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները ենթակա են վերադարձման՝ Կառավարության կողմից սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասից հետո լրացնել նոր 11.1 մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.1 Բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված ապահովագրավճար ինքնուրույն վճարողների, ինքնուրույն կարգով ապահովագրավճար վճարող ապահովագրված անձի կողմից երեք ամիս անընդմեջ ապահովագրավճար չվճարելու կամ ապահովագրված անձի կարգավիճակի դադարման դեպքում՝ ապահովագրավճարի գծով պարտավորությունների առկայության դեպքում, դրանց մասին ծանուցվելուց հետո մեկամսյա ժամկետում պարտավորությունները չկատարելու դեպքում, Հիմնադրամը դիմում է դատարան՝ դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.