Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13072-06.04.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժբ. օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի օտարումը, ինչպես  նաեւ օրենքով սահմանված կարգով հետադարձ հիփոթեքի պայմանագրի համաձայն բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչեւ այդ պատկանող այն անշարժ գույքի օտարումը, որը այդ նույն հետադարձ հիփոթեքի պայմանագրի համաձայն ծանրաբեռնված էր հետադարձ հիփոթեքով: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ գրավի առարկան (հետադարձ հիփոթեքով ծանրաբեռնված անշարժ գույքը) մինչեւ բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի (հետադարձ հիփոթեքով ծանրաբեռնված անշարժ գույքի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,»:

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 19.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«19.1) Հետադարձ հիփոթեքի պայմանագրի շրջանակներում ստացվող պարբերական ամենամսյա վճարումները.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: