Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13071-06.04.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հիփոթեքի» բառից հետո լրացնել «հետադարձ հիփոթեքի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում լրացնել նոր 8-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«8. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաեւ հետադարձ հիփոթեքի պայմանագրից բխող գրավի իրավունքի նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Հետադարձ հիփոթեքի դադարման պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272.6-րդ հոդվածով նախատեսված դադարման հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված կարգով ամուսինների համատեղ դիմումի հիման վրա ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը կարող է գրանցվել նաեւ որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: