Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ 36-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «, 26-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «եւ 26-րդ հոդվածի 3-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ազգային ժողովում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ իր պաշտոնում մինչեւ մեկ տարի ժամկետով պաշտոնավարող պետական ծառայողների վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում: