Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1304-03.04.2026-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ մինչեւ սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 6.2-ին մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը,» բառերը.

2) 4-րդ մասից հանել «եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.

3) 18-րդ մասից հանել «եւ (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) վերնագրից հանել «, առավելագույն տարիքը» բառերը.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ մասից հանել «, 11-րդ» բառերը.

3) 6.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ ծառայության ժամկետը մինչեւ մեկ տարով երկարաձգված քաղաքացիական ծառայողների վրա:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն