Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1303-02.04.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արձանագրությունը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ եւ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋեւ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) եւ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ եւ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ եւ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ֆրանսիան հանդիսանում է եւրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկը, ինչը պայմանավորված է Ֆրանսիայի հետ պատմական, տնտեսական եւ մշակութային ընդհանրություններով, միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, հզոր տնտեսությամբ, ֆրանսահայ խոշոր եւ ազդեցիկ համայնքի առկայությամբ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները, ինչպես այնցյալում, այնպես էլ  ներկայումս՝ գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում: Երկու երկրների կապերը խորանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով: Ֆրանսիան մեծապես նպաստում է միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայրի ձեւավորմանը եւ տարբեր նախագծերում ներգրավմանը:

Տնտեսական ոլորտում Ֆրանսիայի կողմից իրականացվող գործունեության զարգացման գործում մեծ դեր է խաղում Զարգացման ֆրանսիական գործակալության խումբը, որը բաղկացած է պետական հատվածի եւ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ կայուն զարգացման վերաբերյալ հետազոտություններով եւ վերապատրաստումներով զբաղվող Զարգացման ֆրանսիական գործակալությունից (այսուհետ՝ ԶՖԳ), մասնավոր հատվածը ֆինանսավորող՝ մասնաճյուղ Պրոպարկոյից, եւ «Էքսպերտիզ Ֆրանս» տեխնիկական համագործակցության գործակալությունից: Խմբի նպատակն է ֆինանսավորել, աջակցել եւ արագացնել անցումները դեպի ավելի արդար եւ դիմակայուն աշխարհ:

ԶՖԳ-ի թիմերը ներգրավված են ավելի քան 4000 նախագծերում, ֆրանսիական անդրծովյան տարածքներում, 115 երկրներում եւ ճգնաժամային տարածքներում՝ հանուն համընդհանուր բարիքների՝ կլիմայի, կենսաբազմազանության, խաղաղության, գենդերային հավասարության, կրթության եւ առողջության

Հայաստանում ԶՖԳ-ն իր գործունեությունը սկսվել է 2013 թվականին: Հայաստանը մեծապես կարեւորում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից 2013թ.-ից ի վեր Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Հայաստանում ԶՖԳ-ի գործողությունները կենտրոնացած են հետեւյալ առաջնահերթ ոլորտների վրա՝ գյուղական զարգացում եւ ջրային ռեսուրսների կառավարում, էներգետիկա եւ էներգաարդյունավետություն եւ հանրային ֆինանսների կառավարում:

ԶՖԳ-ն Հայաստանում ներդնում է ֆինանսական գործիքների լայն շրջանակ.

«Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքվել է 2018թ. մայիսի 28-ին՝ Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության մասնաճյուղի (ՊՐՈՊԱՐԿՈ)՝ Հայաստանում գործունեության համար նոր հնարավորություններ ստեղծելու եւ գործունեության իրավաբանական, հարկային, ֆինանսական եւ այլ պայմանների բարելավման նպատակով: Համաձայնագրով ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին պաշտոնապես թույլատրվում է տրամադրել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը:

Այնուհետեւ, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության մասնաճյուղի (ՊՐՈՊԱՐԿՈ) գործունեության ընդլայնման եւ Հայաստանի տնտեսական ոլորտի բարեփոխումների գործընթացում ֆրանսիական կողմից ավելի լայն ներգրավվածության ապահովման նպատակով 2025թ. մայիսի 26-ին ստորագրվել է «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն), որը հանդիսանում է Համաձայնագրի անքակտելի մասը:

Արձանագրության նպատակն է տարածել Համաձայնագրի դրույթների կիրառումը «Էքսպերտիզ Ֆրանս»-ի նկատմամբ՝ որպես ԶՖԳ խմբի անդամ:

«Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ.-ին՝ Ֆրանսիայի  զարգացման եւ միջազգային համերաշխության քաղաքականության մասին ընդհանուր սկզբունքներ սահմանող եւ ծրագրային թիվ 2014-773 օրենքով (Law on Orientation and Planning for the Development and International Solidarity Policy (LOP-DSI)): Կազմակերպությունում պետության պատվերով ներգրավված են փորձագետներ եւ տեխնիկական հարցերով օգնականներ:

Պրոպարկոն աջակցում է Հայաստանի ֆինանսական հատվածին, ներառյալ բանկերին եւ միկրոֆինանսական հաստատություններին, թիրախավորելով հատկապես ՓՄՁ-ներին եւ ֆերմերներին, ինչպես նաեւ արտադրական եւ ագրոբիզնեսի ձեռնարկություններին՝ վարկային գծերի եւ վարկերի միջոցով: «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալությունը համագործակցում է Հայաստանի հետ հանուն ավելի լավ կառավարման համակարգի:

«Էքսպերտիզ Ֆրանս»-ի գործառույթն է մշակել եւ իրականացնել նախագծեր եւ կատարել բարձրորակ փորձագիտական աշխատանքներ հիմնականում կայուն զարգացման, կառավարման, անվտանգության, կլիմայի, առողջապահության, կրթության ոլորտներում: Վերջիններիս աշխատանքները ֆինանսավորվում են վարկերի եւ դրամաշնորհների հաշվին, հիմնականում՝ Ֆրանսիայի կառավարության կողմից՝ ԶՖԳ միջոցով, որոնց մասով «Էքսպերտիզ Ֆրանս»-ը կարող է հանդես գալ որպես իրականացնող գործակալություն եւ պատվիրակված՝ վարկեր եւ դրամաշնորհներ տրամադրող:

Արձանագրության վավերացումը թույլ կտա ԶՖԳ խմբին ընդլայնել ֆինանսական  եւ տեխնիկական օժանդակության ծավալները՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացման նպատակներին համապատասխան:

«Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.  Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» բաժնի «1.1 Արտաքին քաղաքականություն» կետի՝ Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից աշխատանքների շարունակման մասին ենթակետից, համաձայն որի՝ «Քաղաքական ոլորտում առկա գործակցությանը զուգահեռ՝ հստակ քայլեր են իրականացվելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար:» :

Բացի այդ, որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առնչվող բաժնի 5.1 «ՀՀ արտահանման ռազմավարության եւ կից ճանապարհային քարտեզի մշակում եւ իրականացում» կետից՝ Ֆրանսիայի Հանրապետության հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով նպաստավոր միջավայրի ստեղծման եւ առեւտրային հարաբերությունների խթանման համար:

Ելնելով վերոհիշյալից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծապես կարեւորում է Արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                     ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգը հագեցած է եւ ընդգրկում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, կրթամշակութային, ապակենտրոնացված, միջխորհրդարանական սերտ փոխգործակցություն:

Հայաստանի եւ Ֆրանսիայի զարգացման գործակալության (ԶՖԳ) միջեւ համագործակցությունը հաստատվել է դեռեւս 2013թ.: ԶՖԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն առնչվում են բնական ռեսուրսների պահպանման, էներգետիկայի, քաղաքային ծառայությունների կառավարման, գյուղատնտեսության ոլորտներին: 2016թ. սկսած  ԶՖԳ ֆինանսավորում է նաեւ հարկային եւ ֆինանսական բարեփոխումների ծրագրեր:

Expertise France-ը ստեղծվել է 2014թ., իսկ 2021թ. այն ընդգրկվել է ԶՖԳ խմբում: Վերջինիս խնդիրն է հանրային կառավարման ոլորտներում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների եւ փորձագետների: Expertise France-ն աջակցում է նաեւ գործընկերներին՝ կառավարություններին, միջազգային կազմակերպություններին՝ բարելավել գերատեսչությունների աշխատանքները՝ ներգրավելով համապատասխան մասնագետների, անցկացնելով սեմինարներ եւ վերապատրաստման դասընթացներ:

2021թ. Expertise France-ը համագործակցություն է հաստատել նաեւ Հայաստանի հետ, որի արդյունքում 2021թ. ՀՀ ԱՆ-ում աշխատում է ֆրանսիացի փորձագետ, 2024թ. աշխատանքի են անցել եւս երկու փորձագետ՝ ՀՀ ՏԿԵ եւ ՆԳ նախարարություններում:

Վերոնշյալ արձանագրությունը ստորագրվել է 2025թ. մայիսին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում, վերջինի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է արձանագրության կարեւորությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2025թ. մայիսի 26-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից պահանջվող ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

2026թ. մարտի 25-ի դրությամբ ֆրանսիական կողմից չի ստացվել ծանուցում Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի մասին:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախ հարկ է նշել, որ Համաձայնագիրը վավերացված լինելով պարունակում է մի շարք արտոնություններ եւ նախատեսում է ՀՀ օրենքներից տարբերվող կարգավորումներ՝ ԶՖԳ-ի եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ի համար: Այդպիսով, քանի որ Արձանագրությունը կարգավորում է այլ իրավահարաբերություններ, մասնավորապես՝ առաջարկում է մեկ այլ սուբյեկտի՝ «Էքսպերտիզ Ֆրանս»-ի դեպքում կիրառել նույն արտոնությունները եւ տարբերվող կարգավորումները, բովանդակային առումով Համաձայնագրում տեղ գտած կարգավորումները եւս մեկ անգամ են գնահատվում սույն եզրակացության շրջանակներում:

Ըստ այդմ՝ հարկ է նշել, որ Արձանագրությունը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթներ:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն եւ Արձանագրության ուժով «Էքսպերտիզ Ֆրանս»-ին տրվում է իրավաբանական անձի կարգավիճակ: Սույն դրույթը հակասում է Քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «f» կետի համաձայն եւ Արձանագրության ուժով՝ «Էքսպերտիզ Ֆրանս»-ին իրավունք է ընձեռնվում հանդես գալ դատարաններում:

Վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասերի համաձայն՝ դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար` ստեղծման պահից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Էքսպերտիզ Ֆրանս»-ն ազատվում է պետական գրանցման պահանջից եւ իր իրավաբանական անձի կարգավիճակը ինքնին ճանաչվում է, վերոնշյալ դրույթը հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասով եւ Արձանագրության ուժով «Էքսպերտիզ Ֆրանս»-ն ազատվում է բոլոր տեսակի հարկերից, տուրքերից կամ վճարումներից: Սույն կարգավորումը հակասում է Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն` hարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Հարկային Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ նույն հոդվածի 3.1 մասով սահմանված դեպքի (անհաղթահարելի ուժ):

Համաձայնագրի 7-րդ հոդվածի 7-րդ մասի «b» կետի համաձայն եւ Արձանագրության ուժով՝ «Էքսպերտիզ Ֆրանս»-ն օգտվում է օրենսդրական, դատական կամ վարչական ցանկացած իրավազորության անձեռնմխելիությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, 432-րդ հոդվածի հիմքով, ճանաչում է պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դատական իմունիտետը, սակայն նույնաբովանդակ անձեռնմխելություն ճանաչված չէ այլ պետություններում գրանցված իրավաբանական անձանց համար:

Վերոգրյալից հետեւում է, որ Արձանագրությունը այս մասով եւս հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «f» կետի համաձայն եւ Արձանագրության ուժով՝ «Էքսպերտիզ Ֆրանս»-ի արտագնա աշխատակիցներին շնորհվում է անձեռնմխելիություն իրավազորությունից եւ որոշումների հարկադիր կատարումից՝ իրենց կողմից ասվածի եւ գրվածի, ինչպես նաեւ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման առնչությամբ կատարված ցանկացած գործողության համար:

Սույն դրույթը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով:

Ելնելով վերոգրյալից՝ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

Միաժամանակ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «b» կետում կիրառվող «անշարժ գույք» տերմինը Արձանագրության դեպքում եւս չի կարող մեկնաբանվել որպես ընդերքի նկատմամբ իրավունքների ընձեռում, քանի որ, ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                 ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի Համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի Համաձայնագրում (Համաձայնագիր) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արձանագրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Համաձայնագրով նախատեսված պայմանների համաձայն՝ ՀՀ տարածքում ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին հայկական կողմի կողմից վերապահված առավելությունները եւ արտոնությունները տարածվում են «Էքսպերտիզ Ֆրանս»-ի վրա:

Հաշվի առնելով այն, որ Համաձայնագրի 6-րդ հոդվածով հարկային եւ մաքսային արտոնությունները տրամադրված են ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին, եւ Համաձայնագրի դրույթները «Էքսպերտիզ Ֆրանս»-ի նկատմամբ տարածելու դեպքում ընդլայնվում է Համաձայնագրով տրամադրված արտոնությունների շրջանակը՝ Արձանագրությունը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների՝ պետական բյուջեի եկամուտների վրա բացասական ազդեցությամբ:

ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
 
 

N ԴԽ//36134-2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գ.Պապոյանին
ՀՀ արդարադատության նախարար Ս.Գալյանին

Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության
17.10.2025 թվականի թիվ 01/23052-2025 գրության

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝         Դ. Խուդաթյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արձանագրության կատարման համար պատասխանատու մարմինների

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն