Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13021-01.04.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) եւ կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները:

 Նախագծի նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է եւ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը եւ հստակեցումը:

Բովանդակային առումով Նախագծով նախատեսված փոփոխությունների արդյունքում՝

1) Օրենքի կարգավորումներից հանվում է քաղաքացիական իրավական պայմանագրին համապատասխան աշխատանքներ կատարող վարձու աշխատողների համար պետական աջակցության տրամադրմանն առնչվող կարգավորումները: Այս փոփոխության նախատեսման նպատակը կայանում է նրանում, որ աջակցության տրամադրման ընթացքում քաղաքացիական իրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող վարձու աշխատողների՝ հարթակի միջոցով նույնականացումը չի ստացվում, քանի որ  հարկային մարմնի ոչ անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում այդ պայմանագրերով աշխատողների միայն թվաքանակն է ընդգրկված, եւ այս պարագայում լիազոր մարմինը ստիպված է լինում աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտներից ստանալ վերջիններիս պայմանագրերը, ինչը խնդրահարույց է եւ ոչ նպատակահարմար:

Բացի այդ 2025 թվականի երեք եռամսյակների վերլուծության արդյունքում դրանց թիվը բավականին փոքր է, ինչը էական ազդեցություն չունի ոլորտի պետական աջակցության հասցեականության վրա:

2) Օրենքի կարգավորումներում աջակցության գումարի հաշվարկման գործակից համարվող աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարներումների գծով (ԱՎՈՒՄ) հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն  նախատեսվում է  հաշվարկն իրականացնել բոլոր տեսակի վճարներից հաշվարկված եւ հարկային մարմնին ներկայացված եկամտային հարկի գումարը: Այս կարգավորման նախատեսման նպատակը կայանում է նրանում, որ ՊԵԿ տվյալների բազայում ԱՎՈՒՄ-ի համար հաշվարկված եկամտային հարկը  առանձին չի հաշվառվում եւ այդ պատճառով դժվարություններ են ստեղծվում Հարթակի կողմից ՊԵԿ տվյալների շտեմարանից հարցումների կատարման ժամանակ, մասնավորապես այդ մասով հաշվարկն իրականացվում է նախարարության աշխատակիցների կողմից, այսինքն, այդ մասով՝ ստացվում է ոչ ինքնաշխատ:  (Օրինակ, նշվածը վերաբերում է այն դեպքերին, որ աշխատողները բացի աշխատավարձից եւ դրանց հավասարեցված վճարներից գործատուից ստացել են նաեւ աշխատավարձ չհամարվող այլ եկամուտ, որի կապակցությամբ եւս հաշվարկվել է եկամտային հարկ, իսկ ՊԵկ տվյալների բազայում   դրանք առանձին չեն ներկայացվում, որ հնարավոր լինի ԱՅ ՓԻ-ների միջոցով ստանալ:)  Բացի դրանից, նախորդ աջակցությունների տրամադրման վերլուծությամբ պարզ է դարձել, որ  դրանց տարբերությունը շատ փոքր է:

3) Օրենքի կարգավորումներից հանվում է վերապատրաստման համար տրամադրվող պետական աջակցությանն առնչվող կարգավորումները, քանի որ ըստ լիազոր մարմնի գնահատման, այն չի արդարացնում ի սկզբանե դրված նպատակը: Այնուամենայնիվ, նշվածի համատեքստում քննարկվում եւ մշակվում են ոլորտում կրթական բաղադրիչի ներառմանն ուղղված աջակցությունների հնարավոր մեխանիզմներ:

4) Նախագծում վերաշարադրվում է նոր աշխատողի հասկացությունը, ըստ որի՝ նոր աշխատողը դա մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողն է, ով աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի աշխատանքի է ընդունվել  2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:

Նոր աշխատողներ ներգրավելու կապակցությամբ կարգավորում է սահմանվում նաեւ նախագծի անցումային դրույթներով, ըստ որի հնարավորություն է տրվում, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտը իր մասով չի ստացել պետական աջակցություն:

5) Փոփոխություն է նախատեսվում նաեւ աշխատանքային միգրանտին տրամադրվող աջակցության ձեւի մեջ, մասնավորապես՝ պետական աջակցության գումարները փոխանցվում են տնտեսավարող սուբյեկտին՝ որպես միջնորդ՝ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով: Ընդ որում տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է փոխանցի աշխատանքային միգրանտին: Այս դեպքում պետական աջակցության գումարների մասով գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի, ինչպես նաեւ վարձու աշխատող աշխատանքային միգրանտի համար հարկային պարտավորություն չի առաջանում:

6) Նախատեսվում է, որ պետական աջակցության համար կարող են դիմել նաեւ դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները:

7) Նախատեսվում է, որ պետական աջակցության տրամադրման ժամանակ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար պետական աջակցության գումարի ավել վճարված գումարը ենթակա է հաշվանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների մասով տրամադրման ենթակա պետական աջակցության գումարից:

Բացի այդ, Նախագծով հստակեցվում են պետական աջակցության տրամադրման մերժման եւ դադարեցման հիմքերը:

Մասնավորապես՝ պետական աջակցության մերժման հիմք է նաեւ տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներառված ամիսների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն հարկային հաշվարկ չներկայացնելը, իսկ դադարեցման հիմքերում լրացվում են հետեւյալ կարգավորումները.

8) Փոփոխություններ են նախատեսվում նաեւ պետական աջակցության տրամադրման մի շարք կարգավորումներում, մասնավորապես՝ հստակեցվում են պետական աջակցության տրամադրման վարչարարական ընթացակարգերը, բողոքարկումը, մոնիտորինգը եւ այլն:

9) Նախագծի Անցումային դրույթներով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին առնչվող կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված եւ չավարտված վարչական վարույթում քննարկվող ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում քննվող գործերի նկատմամբ: Հիշյալ կարգավորման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ ներկայացված համանման ձեւակերպումները իրավակիրառ պրակտիկայում առաջացրել էին տարընթերցումներ եւ մեկնաբանվում էր ոչ միատեսակ, ինչը առաջ էր բերել վարչարարական քննարկումների, պարզաբանումների անհրաժեշտության, բողոքարկումների՝ ընդհուպ առկա է նաեւ դատական պրոցես: Մինչդեռ կարեւոր է ընդգծել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ի վեր Օրենքով սահմանված աջակցության տրամադրումն իրականացվել է Նախագծով նախատեսված հիշյալ կարգավորման տրամաբանությամբ, այսինքն Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով, ինչպես նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով ընդամենը հստակեցվել են գործող օրենքի հաշվետու ժամանակաշրջանին առնչվող կարգավորումները: Ինչով պայմանավորված, խնդրահարույց իրավիճակներից խուսափելու նպատակով, Նախագծով նախատեսվել է նաեւ ընդգծել, որ դրանք տարածվում են նաեւ չավարտված գործերի վրա:

10) Կատարվում են նաեւ մի շարք տեխնիկական փոփոխություններ եւ լրացումներ:

11) Հաշվի առնելով, որ 2025 թվականի մարտից սկսած այլեւս ժամկետային առումով ավարտվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով սահմանված ոլորտային աջակցության ծրագրերը, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը: Հարկ է նկատել, որ այն դեռեւս ուժը կորցրած չի ճանաչվել քանի, որ աջակցություն նախատեսող հիշյալ որոշումների լիազորող նորմը սահմանված էր այդ օրենքով:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության գործիքակազմի բարելավումն է եւ խնդրահարույց իրավիճակների բացառումը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ԱԺ պատգամավորների եւ  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համատեղ:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձեւավորել առավել նպաստավոր պայմաններ: Ակնկալվում է նաեւ, որ պետական աջակցության տրամադրման ընթացակարգում կբացառվեն խնդրահարույց իրավիճակները: Աջակցության տրամադրումը կլինի առավել հասցեական: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կխթանվեն ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը:

5. Առաջարկվող կարգավորման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա.

Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա էական ազդեցություն չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժիններով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես՝

1) 2.3-րդ «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

2) 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝