Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-129914-31.03.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի ամբողջ տեքստում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները:

- Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-րդ գլխի 21-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ նշված հոդվածով սահմանվող պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

2. ««Հայաստանի հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է նոր դրույթ, համաձայն որի բյուջետային երաշխիքի տրամադրման համար սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝ երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների առանձնահատկությունից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն