Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-129917-31.03.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«23) ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը, լուծարային կառավարիչը, հատուկ ղեկավարը՝ «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: