Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-129920-31.03.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «պահանջով» բառից հետո լրացնել «կամ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի համաձայն բանկի վերակառուցման գործընթացում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ազատվում է» բառերը փոխարինել «ազատվում են» բառերով, 2-րդ մասը «հիմնադրամը» բառից հետո լրացնել «եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամը» բառերով, իսկ 2-րդ մասի 1-ին կետը «օրենքով» բառից հետո լրացնել «եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: