Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 146-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առիթներով գործի քննության եւ լուծման օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի խախտման վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում վարույթ հարուցող մարմինը կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: