Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1296-27.03.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 47-րդ կետը «թարգմանչին,» բառից հետո լրացնել «հոգեբանին,» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով.

«2.1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մեղադրյալը» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասը «Փորձագետին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «թարգմանիչին» բառից հետո լրացնել «,հոգեբանին» բառով:

2) 1-ին մասը «դատական նիստի քարտուղարը» բառերից հետո լրացնել  «կամ հոգեբանը» բառերով:

3) 1-ին մասի 2-րդ կետը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «հոգեբան,» բառով:

4) 2-րդ մասը «թարգմանիչ» բառից հետո լրացնել «,հոգեբան» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով.

 «2.1. Գրավատուի դիմումի եւ հիմնավորող փաստաթղթերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գրավադրված անշարժ գույքը կարող է փոխարինվել համարժեք այլ գույքով կամ գումարով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝

«3) միջնորդությունը մասնակի բավարարելու եւ գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հաստատելու մասին»:

Հոդված 8. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.2.-ին մասով.

«2.2. Բացառիկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 9. Օրենսգրքի 408-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով.

 «1.1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: