Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1290-24.03.2026-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2014թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը, Միասնական հաշվետվողական ստանդարտի (այսուհետ՝ Ստանդարտ) ներդրման շրջանակներում, 2023 թվականի հոկտեմբերի 3-ին վավերացրել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Միաժամանակ, Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող ծանուցումները, որոնցում նշվում են Ստանդարտի ներդրման արդյունքում կատարված օրենսդրական փոփոխությունները, տեղեկությունների փոխանցման համակարգը, փոխանակվող երկրների ցանկը, 2024 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրվել եւ դիվանագիտական ուղիներով տրամադրվել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի Քարտուղարությանը:

Ստանդարտում կատարվել են մի շարք էական փոփոխություններ, որի արդյունքում մշակվել է Համաձայնագրի լրացում (այսուհետ՝ Համաձայնագրի լրացում), իսկ Ստանդարտը ներդըրած երկրներին մինչեւ 2027 թվականը տրամադրվել է անցումային ժամանակահատված՝ Համաձայնագրի լրացման ներպետական վավերացման գործընթացի իրականացման, գործող ներքին օրենսդրությունը Ստանդարտի դրույթներին համապատասխանեցման, ինչպես նաեւ անհրաժեշտ ծրագրային լուծումների ապահովման նպատակով:

Համաձայնագրում իրականացված լրացումները միտված են տեղեկությունների փոխանակման արդյունավետության բարձրացմանը՝ ընդլայնելով փոխանակվող տեղեկությունների ծավալը, ամրապնդելով ինքնահայտարարագրերի իրավաչափության վերահսկողությունը, ինչպես նաեւ բարելավելով տեղեկությունների ճշգրտությունը եւ համադրելիությունը:

Համաձայնագրի լրացմամբ հստակեցվում է փոխանակվող տեղեկության շրջանակը, մասնավորապես՝ ներառելով ավելի մանրամասն տեղեկություն ներկայացված ինքնահայտարարագրի, հաշվի տեսակների, իրավաբանական անձանց վերահսկող անձանց դերի եւ վերջիններիս նույնականացման, հաշվի կարգավիճակի բնութագրի, ինչպես նաեւ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններում մասնակցության ձեւերի վերաբերյալ:

 Համաձայնագրի լրացմանը միանալը սահմանված ժամկետում թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը լիարժեք ներգրավվել գործընկեր երկրների հետ տեղեկությունների ամբողջական եւ արդիական փոխանակման գործընթացում, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի թափանցիկության բարձրացմանը՝ միաժամանակ նվազեցնելով հարկերից խուսափման եւ եկամուտների չհայտարարագրման ռիսկերը:

Միաժամանակ, Ստանդարտի իրավական հիմք հանդիսացող Համաձայանգրի լրացմանը միանալը կապված է ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «2.2 Խրախուսել հարկ վճարողների եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կամավոր կարգապահությունը, բարձրացնել հարկային եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարներից խուսափողների դեմ պայքարի արդյունավետության մակարդակը, կրճատել հարկային ստվերի մակարդակը» ենթանպատակի «2.2.10 ՏՀԶԿ-ի Միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման նախապատրաստում» միջոցառման իրականացման հետ:

Հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է «Ֆինանսա-կան հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագրին, ինչպես նաեւ կարեւորելով Ստանդարտի ներդըրման բնականոն ու սահուն ընթացքը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը՝ նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության միացումը «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին: Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը վավերացրել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին:

Միասնական հաշվետվողական ստանդարտում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ մշակվել է Համաձայնագրի սույն լրացումը:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը (այսուհետ՝ Լրացում) միտված է փոխանակվող տվյալների ծավալների, տեղեկությունների փոխանակման արդյունավետության, ինքնահայտարարագրերի իրավաչափության վերահսկողության եւ տվյալների ճշգրտության եւ համադրելիության բարձրացմանը:

Համաձայնագրի Լրացմամբ նախատեսվում է ընդլայնել փոխանակվող տեղեկության շրջանակը՝ ներառելով ավելի մանրամասն տեղեկություն ներկայացված ինքնահայտարարագրի, հաշվի տեսակների, իրավաբանական անձանց վերահսկող անձանց դերի եւ վերջիններիս նույնականացման, հաշվի կարգավիճակի բնութագրի, ինչպես նաեւ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններում մասնակցության ձեւերի վերաբերյալ:

Լրացումը նպատակ ունի նպաստել Համաձայնագրի արդյունավետության բարձրացմանը՝ հարկային օրենսդրությունը բարելավելու եւ հարկերից խուսափելու դեմ պայքարն ուժեղացնելու միջոցով եւ բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով (6.9 «Հարկային եւ մաքսային վարչարարություն» ենթաբաժին) սահմանված ուղղությունների տրամաբանությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ ոլորտում ՀՀ համար կարեւորություն ներկայացնող պետությունների մեծամասնությունը (բացառությամբ՝ ՌԴ, ԱՄՆ-ի եւ Վրաստանի) արդեն իսկ միացել է Լրացմանը՝ արտաքին գործերի նախարարությունը, «Միջազգային պայմանագրերի մասին»  օրենքի 11-րդ հոդվածի հիմքով, Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է համարում Լրացման վավերացումը կամ հաստատումը:
 
 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ         ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումն  ուժի մեջ կլինի այն իրավասու մարմինների համար, որոնք նույնպես Լրացումը ստորագրող կողմեր են: Այն կլինի ՄՀՍ ԻՄԲՀ-ի անքակտելի մասը, եւ ՄՀՍ ԻՄԲՀ-ի դրույթները կկիրառվեն mutatis mutandis սույն Լրացման նկատմամբ:

Իրավասու մարմինը պետք է սույն Լրացման ստորագրման պահին կամ դրանից հետո հնարավորինս շուտ Համակարգող մարմնի քարտուղարությանը տրամադրի հետեւյալը.

ա) թարմացված ծանուցում՝ համաձայն ՄՀՍ ԻՄԲՀ-ի 7-րդ բաժնի 1-ին պարբերության «ա» ենթապարբերության՝

i)  հաստատելով, որ իր պետությունն ունի անհրաժեշտ գործող օրենքները՝ Միասնական հաշվետվողական ստանդարտի 2023 թվականի թարմացված տարբերակը ներդնելու համար, եւ նշելով սույն Լրացման 1-ին բաժնի եւ հաշվետվողականության եւ պատշաճ ստուգման ընդլայնված ընթացակարգերի կիրառումը կամ ավարտն ուժի մեջ մտնելու համապատասխան ամսաթվերը կամ սույն Լրացման ժամանակավոր կիրառման ցանկացած ժամանակահատված՝ պայմանավորված առկախ ազգային օրենսդրական ընթացակարգերով (եթե այդպիսիք կան). կամ

ii) նշելով, որ իր պետությունը դեռեւս չունի անհրաժեշտ գործող օրենքները՝ Միասնական հաշվետվողական ստանդարտի 2023 թվականի թարմացված տարբերակը ներդնելու համար, եւ հետեւաբար համաձայնության հարցում ուղարկելով, որպեսզի շարունակի սահմանված անցումային ժամանակահատվածում տեղեկություններն ուղարկել առանց Միասնական հաշվետվողական ստանդարտի 2023 թվականի թարմացված տարբերակով սահմանված՝ հաշվետվողականության եւ պատշաճ ստուգման ընդլայնված ընթացակարգերը կիրառելու կամ ավարտին հասցնելու. եւ

բ) թարմացված ծանուցում՝ համաձայն ՄՀՍ ԻՄԲՀ-ի 7-րդ բաժնի 1-ին պարբերության «զ» ենթապարբերության, նշելով իրավասու մարմինների այն պետությունները, որոնց համար այն ընդունում է սույն Լրացման 2-րդ պարբերության «ա» ենթապարբերության «ii» կետի համաձայն ներկայացված ծանուցման մեջ նշված նրանց հարցումը (Բաժին 2):

Ներկա դրությամբ Լրացումը ստորագրել է 57 պետություն ( ցանկը կից ներկայացվում է):
 
 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                    ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄ) ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրի լրացումը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ Համաձայնագրի լրացումը նախատեսում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից ֆիզիկական անձ հաշվետերերի եւ վերահսկող անձանց անձնական տվյալների փոխանցում այլ պետությունների իրավասու մարմիններին:

Ելնելով վերոնշյալից՝ Համաձայնագրի լրացումը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագրի լրացումը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
 
 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                            ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Եզրակացություն

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի փոփոխության նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի փոփոխության նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 
 

ԷԴԳԱՐ   ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Է. Հակոբյանին
ՀՀ արդարադատության նախարար
Ս. Գալյանին

 


Ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
11.09.2025թ. թիվ 01/28-3/55282-2025 գրության
 

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ ՏՀԶԿ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի փոփոխված տարբերակում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 

                  Հարգանքով՝            Դ. Խուդաթյան
 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացման կատարման համար պատասխանատու մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն