Armenian ARMSCII Armenian
Կ-7131-02.05.2006-ՊԻ,ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 1573 -րդ հոդվածի վերնագրից եւ առաջին մասից հանել «կառուցման եւ շահագործման» բառերը: 

Հոդված 2. Օրենսգրքի 1578 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 1578 . Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը 

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»։

Հոդված 3. Օրենսգրքի 15710 -րդ հոդվածի վերնագրում եւ առաջին մասում «արգելելը, տեսչության» բառերը փոխարինել «արգելելը կամ տեսչության» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդականությամբ 15713-րդ եւ15714-րդ հոդվածներով

«Հոդված 15713 . Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը

Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը`

-առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հոդված 15714 . Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը

Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողիկողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը`

-առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 24411 -րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում «157-15712 -րդ» թվերը փոխարինել «157-15714 -րդ» թվերով: