Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 479-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիական գործով» բառերը փոխարինել «քաղաքացիական, սնանկության» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասում «կամ ներկայացուցչի» բառերը փոխարինել «, ներկայացուցչի կամ սնանկության կառավարչի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 490-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ներկայացուցչի,» բառից հետո լրացնել «սնանկության կառավարչի,» բառերով.
2) 1-ին մասում «ներկայացուցչի,» եւ «ներկայացուցիչ,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «սնանկության կառավարչի,» եւ «սնանկության կառավարիչ,» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 504-րդ հոդվածի 1-ին մասում «Քաղաքացիական» եւ «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «սնանկության» բառը:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ