Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-12015-02.12.2025,23.03.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի՝ պարտապանի հարկային պարտավորությունների հետ կապված հարկային հարաբերությունների մասով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասում եւ 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ