Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.7-րդ հոդվածով.
«Հոդված 13.7. Բանկային գաղտնիքի տրամադրումը սնանկության գործով կառավարչին
1. Սնանկության օրենսգրքով սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը սնանկության գործով կառավարչին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: