Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է սնանկության կառավարիչը, եթե օրենքով նախատեսված չէ, որ տվյալ դեպքում սնանկ ճանաչված անձը կարող է հանդես գալ ինքնուրույն: Լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում է լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ