Հոդված 1.
«Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 34.1-ին հոդվածի 7-րդ մասում «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը՝ «երկամսյա» բառով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին անգամ ատեստավորում չանցած փրկարարական ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաեւ՝ առաջին անգամ ատեստավորում անցած փրկարարական ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անց է կացվում Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն: