Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետում «ճանաչվել» բառից առաջ լրացնել «գտնվում են սնանկության վարույթում կամ» բառերով.
2) 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով.
«5) օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որեւէ ծրագրից.
6) հանդիսանում են «Պետական նպաստների մասին» օրենքով նախատեսված որեւէ տեսակի նպաստի նպաստառու.
7) ունեն սպառողական վարկ եւ վարկի ընդհանուր ծավալը գերանզանցում է տարեկան եկամուտների 40%-ը:».
3) 2-րդ մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով՝
«5) օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիների մասնակցությունը խաղերին, եթե տվյալ անձանց եկամտի միակ աղբյուրը նշանակված կենսաթոշակն է:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«2.Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասնակցությունը խաղերին արգելվում է քաղաքացու դիմումի հիման վրա՝ դիմումի ներկայացման հաջորդ օրվանից 5 տարի ժամկետով: Ընդ որում յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո այն կրկին երկարացվում է նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին հինգ օրը անձը դիմում չի ներկայացնում արգելքը վերացնելու մասին:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«3.Խաղային ինտերակտիվ հարթակով քաղաքացու կողմից ինքնաարգելափակման միջոցը (self-exclusion) կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը համարվում է ներկայացված:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով՝
«4.Խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպիչը պարտավոր է ապահովել հստակ տեսանելի ինքնաարգելափակման (self-exclusion) միջոցի առկայությունը: Ինքնաարգելափակման (self-exclusion) միջոցը կիրառվելվելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմումը անմիջապես փոխանցել օպերատորին:»:
Հոդված 3. Օրենքի 50-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1.-ին մասով՝
«1.1. Քաղաքացիների կողմից խաղերին մասնակցության թույլատրելի չափ է համարվում յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված տարեկան եկամտի 20%-ը:».
2) 2-րդ մասում «մասով» բառը փոխարինել «եւ 1.1-ին մասերով» բառերով, թվերով եւ կետադրական նշաններով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Գրություն