Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1280-10.03.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) 123-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.

«3.1 Մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումից դատարանի որոշմամբ կարող է սահմանվել բացառություն՝ կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: