Հոդված 1. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«17. Հանրային բուհում ակադեմիական կամ վարչական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի, ղեկավարի տեղակալների եւ դրա ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոնները) ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:»:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 15-րդ մասում «կոմիտեի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1. 7-րդ մասի՝
1) առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը փոխարինել «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով.
2) երկրորդ նախադասության մեջ «Մինչեւ սույն մասն ուժի մեջ մտնելը» բառերից հետո լրացնել «համապատասխան ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաեւ առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը ըստ կրթական մակարդակների (այդ թվում՝ կինիկական օրդինատուրայի), ըստ մասնագիտությունների եւ հաստատությունների հաստատում է Կառավարությունը, իսկ» բառերը:
2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 7.1 մաս՝
«7.1. Մինչեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը՝ բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:»:
3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1 մաս՝
«9.1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչեւ այդ բուհերի ռեկտորների ընտրության հետ կապված իրավահարաբերությունները շարունակում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով եւ պահանջներով:»:
4. 11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի,» բառերն ու կետադրական նշանը:
Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը գործելու է 2028 թվականից» կետադրական նշանն ու բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: