Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1276-04.03.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին: Համաձայնագրով  նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 39.000.000 եվրոյի չափով վարկային միջոցներ՝ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար:

Ծրագրի նպատակն է Բանկի կողմից վարկային միջոցների ներգրավմամբ՝ օժանդակել Հայաստանի Հանրապետությանը Երեւանի մերձակայքում մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու եւ համապատասխան սարքավորումներ տրամադրելու գործում, ինչպես նաեւ ծրագրի իրականացման նպատակով մատուցել խորհրդատվական ծառայություններ:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 6-րդ՝ «Ուժի մեջ մտնելը» հոդվածով՝

«Բաժին 6.01 Ուժի մեջ մտնելու նախապայմանները

 Ստանդարտ պայմանների 9.02 բաժնի «գ» կետի նպատակներով՝ որպես սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար լրացուցիչ պայմաններ սահմանվում է հետեւյալը.

ա) սույն համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից եւ պատշաճ կերպով թույլատրվել կամ վավերացվել է խորհրդարանական, կառավարական եւ կորպորատիվ անհրաժեշտ բոլոր գործողություններով,

բ) Դրամաշնորհային համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից, եւ դրա ուժի մեջ մտնելու կամ Վարկառուի՝ դրա համաձայն առհանումներ կատարելու իրավունքի մասով բոլոր նախապայմանները, բացառությամբ միայն սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նախապայմանի, կատարվել են,

գ) Բանկը Վարկառուի անունից ստացել է համապատասխան մարմնի իրավաբանական եզրակացությունները սույն համաձայնագրի եւ Դրամաշնորհային համաձայնագրի վերաբերյալ, եւ

դ) ԾԻԳ-ը ստեղծվել է Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից՝ համապատասխան ռեսուրսներով եւ որակավորում ունեցող կադրերով՝ Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքներին համապատասխան:»

Հաշվի առնելով վերոշարադրյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Երեւանի մաքսային եւ լոգիտիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:
 

       ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ            ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա Է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթ:

Մասնավորապես, Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող՝ ՎԶԵԲ Ստանդարտ պայմանների 4.03 բաժնի «ա» կետի համաձայն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ չի համաձայնվում, Ծրագրի համար պահանջվող եւ Վարկի միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների, ներառյալ խորհրդատուների ծառայությունները, կարգավորվում են ՎԶԵԲ-ի գնումների կանոններով եւ Վարկային համաձայնագրով սահմանված դրույթներով: Դրան համապատասխան էլ կառուցված է Համաձայնագրի բաժին 3.03-ը:

Վերոնշյալ դրույթը հակասում է «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին, համաձայն որի՝ ՀՀ Կառավարությունն է հաստատում միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

 ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝               ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: 
  
  ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ


  ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Խուդաթյան,

Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 07.10.2025թ. թիվ 02/06.11/32592-2025 գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Վերկառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրված «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 

 ՀԱՐԳԱՆՔՈՎ՝     ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
 
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Տեղեկանք նպատակահարմարության մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն